Երբ հերոսն է երազում
Օրվա թեմա
14:21 28/08/2019
Հայաստան

Երբ հերոսն է երազում

Շատերը տեսնում են կյաքն այնպիսին, ինչպիսին որ կա եւ հարցնում են. «ինչու՞»: Իսկ ես երազում եմ այն ամենի մասին` ինչն անհնարին է թվում եւ ասում. «իսկ ինչու՞ ոչ»։
 

Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից՝ կորցնելով երկու ոտքն ու ձեռքը։

«Ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունն է թափված, ինչ-որ տեղ Արցախում ինձնից մի մասնիկ կա, ինչ-որ մի փոքրիկ արցախյան հողակտոր իմ սեփական արյամբ է ջրված, և ես այսօր ուղղակի հպարտ եմ դրա համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը:

Իսկ երբ մեր լրագրողը գնացել էր այցի հիվանդանոց,  խնդրել էր չլուսանկարել այդպես՝ պառկած ու վիրակապված, որ «թուրքը չուրախանա»։

Հիմա մենք նայում ենք Սարգիսին, հիանում, հպարտանում, հիանում, հիանում...

Placeholder
Երբ հերոսն է երազում