Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի գերմանացի Դանիել Զիբերտը
Սպորտ
17:24 02/09/2019
Հայաստան

Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի գերմանացի Դանիել Զիբերտը

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ․ մրցավարի օգնականներ՝ Յան Զայդել, Մարկուս Հեքեր։ 4-րդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից։ 

Հիշեցնենք՝ Հայաստան-Իտալիա խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 5-ին, սկիզբը՝ ժամը 20։00-ին։

Placeholder
Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի գերմանացի Դանիել Զիբերտը