Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
Հասարակություն
13:27 12/09/2019
Հայաստան

Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է

«Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն և փորձը, որ ունեցավ  դատավորը, ով ազատ արձակեց, նրան չի վախեցնի, հետ չի պահի իրականացնելու իր գործունեությունը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  Աննա Դանիբեկյանի նախագահությամբ  մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Հարցին, թե հանդիպե՞լ եք Ռ. Քոչարյանին, ինչպիսի՞ տրամադրվածություն ունի կապված այսօրվա դատավարության հետ, պաշտպանները նշում են, որ բարձրացնելու են խափանման միջոցի հարցը, Լ. Քոչարյանն ասաց. «Երեկ եմ հանդիպել։ ՍԴ որոշումից հետո դժվար է ակնկալել այլ բան, բայց այս մեկ տարում այնքան բան տեսանք, որ ոչինչ, իհարկե, չի կարելի բացառել։ Ակնկալում է, որ պետք է, բնականաբար, ազատ արձակվի»։

Հարցին, թե Գլխավոր դատախազությունը նշում է, որ ՍԴ որոշումը հիմք չէ, որ փոխվի երկրորդ նախագահի  խափանման միջոցը, Լ. Քոչարյանը պատասխանեց. «Բնականաբար, այդպես պետք է ասի։ Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է, կոնկրետ  նպատակ է հետապնդում»։

Պատասխանելով հարցին, թե դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնումնե՞ր են գործադրվում, Լ. Քոչարյանն ասաց, որ դատավարության ընթացքից պարզ կլինի։

Placeholder
Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է