Կոկորդիլոսը կուլ է տվել դեռահասին՝  հորեղբոր աչքի առջև
Հասարակություն
10:43 13/09/2019
Աշխարհ

Կոկորդիլոսը կուլ է տվել դեռահասին՝ հորեղբոր աչքի առջև

Ֆիլիպինների Բալաբակ քաղաքում խոշոր կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսությամբ զբաղվող դեռահասի վրա: Այդ մասին գրում է Gazeta-ն։

Ինչպես նշվում է, 15-ամյա տղան ձկնորսության էր գնացել 40-ամյա բարեկամի հետ:
Տղան մինչև իրանը մտել է ջրի մեջ և նետել ցանցը: Այդ պահին էլ կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա։  Հորեղբայրը չի կարողացել փրկել դեռահասին, քանի որ գիշատիչը մեծ էր, ջուրը խորը, ինքն էլ միայն ձկնորսական հանդերձանքով:

Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և գտել նրա դին: Սողունը կերել էր գլուխը, երկու ոտքը և ձախ ձեռքը:

Placeholder
Կոկորդիլոսը կուլ է տվել դեռահասին՝ հորեղբոր աչքի առջև