Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները
Իրավունք
12:59 17/09/2019
Հայաստան

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել էին քրեական գործ հարուցվելու կապակցությամբ,  մի քանի օր առաջ դիմել է դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։

«Դատալեքս»-ում հրապարակված տվյալների համաձայն, հայցվոր Գրիգորյանը ԲԴԽ անդամից  պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել iravaban.net  լրատվամիջոցը։

Սեպտեմբերի 13-ին ստացած հայցադիմումը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե  Պետրոսյանին։

Առայժմ նիստ նշանակված չէ։

 

Placeholder
Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները