Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավարը
Սպորտ
19:50 18/09/2019

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավարը

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Այս մասին այսօր հայտարարել է ֆեդերացիան։ Այս մասին գրում է Paris Match-ը։

Հիմնադրամն իրականացնում է սոցիալական ծրագրեր ամբողջ աշխարհում և օգնում է վերականգնել սպորտային ենթակառուցվածքները։

Հիմնադրամի կենտրոնակայանը Ցյուրիխում է։ 51-ամյա Ջորկաեֆը, ով ավարտեց կարիերան 2006թ․-ին, ասել է, որ սա իր կյանքի ամենաօգտակար փորձառությունն է։

 

Placeholder
Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավարը