ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ
Կրթություն, գիտություն
15:33 24/09/2019
Հայաստան

ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ

ԵՊՀ-ն այսօր գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու էր համալսարանում ստեղծված իրավիճակը։ Արտահերթ նիստ հրավիրվել է  գիտխորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Գիտխորհրդի անդամ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ի սկզբանե եղել է ուսանողների կողմից։

Գիտխորհուրդին ներկա էին շուրջ 80 անդամ, որի մեծ մասը դեմ քվեարկեց և օրակարգն այդպես էլ չհաստատվեց։

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է քվեարկել, որպեսզի օրակարգը հաստատվի և լսվի։

«Օրակարգի մերժումը չի բխում գիտխորհրդի դերի ու նշանակության շահերից»,- նշեց նա։

Placeholder
ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ