Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոնրեալում անցկացվող մարաթոնի ժամանակ մասնակիցներից մեկը՝ 24-ամյա Պատրիկ Նիլին մահացել է սրտի կաթվածից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Նիլին վազել է 21.1 կմ, եզրափակչին հասնելուց առաջ նրա վիճակը վատացել է։ Շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Մահվան հանգամանքները պարզելու համար փորձաքննություն կիրականացվի։
Placeholder