Քենիայի դպրոցի փլուզման հետևանքով 7 երեխա զոհվել է, տասնյակները` վիրավորվել
Հասարակություն
19:02 24/09/2019
Աշխարհ

Քենիայի դպրոցի փլուզման հետևանքով 7 երեխա զոհվել է, տասնյակները` վիրավորվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում 7 երեխա մահացել է՝ հիմնական դպրոցում դասարանի փլուզման պատճառով։

Ինչպես գրում է BBC-ն, դպրոցի փայտե կառույցը փլուզվել է դասերի մեկնարկին։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են և տեղափոխվել քաղաքի հիվանդանոց:

Ըստ փրկարարների, դպրոց հասնելը դժվար է եղել՝ մոտակայքում հավաքված մեծ բազմության պատճառով: Դպրոցի տնօրեն Մոսես Նդիրանգոն հայտնել է, որ վիրավորվել է 64 մարդ։

Տնօրենը կառույցի փլուզման մեջ մեղադրել է  մոտակայքում կոյուղու շինարարությանը, որը, նրա խոսքով, հնարավոր է թուլացրել է շենքի հիմքերը:


 

Placeholder
Քենիայի դպրոցի փլուզման հետևանքով 7 երեխա զոհվել է, տասնյակները` վիրավորվել