ԱԱ. Տաթև Հակոբյանը 10-րդն է
Սպորտ
18:47 25/09/2019
Հայաստան

ԱԱ. Տաթև Հակոբյանը 10-րդն է

Տաթև Հակոբյանն (87 կգ) ավարտել է ելույթը Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ կանանց պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը երկամարտի 226 կգ (105+121) արդյունքով գրավել է 10-րդ տեղը:

Սեպտեմբերի 25-ին մրցահարթակ դուրս կգա նաև 2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ):

ԱԱ-ի կանանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) զբաղեցրել է 14-րդ տեղը:

Placeholder
ԱԱ. Տաթև Հակոբյանը 10-րդն է