Լևոն Աղասյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը
Սպորտ
13:30 28/09/2019
Հայաստան

Լևոն Աղասյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ:

Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:

 

Placeholder
Լևոն Աղասյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը