Թրամփը Ուկրաինան անվանել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը
Քաղաքական
13:15 03/10/2019
Աշխարհ

Թրամփը Ուկրաինան անվանել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկինում սառեցրել էր Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը՝ կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հաղորդել է UNIAN-ը՝ վկայակոչելով Ամերիկայի առաջնորդի հայտարարությունը Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Gazeta-ն։

Թրամփը նշել է, որ նախքան Նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության գալը՝ Ուկրաինայում «հսկայական կոռուպցիա» է տեղի ունեցել, ավելին, քան ցանկացած այլ պետությունում:

«Իրականում նա համարվում էր աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը: Ես չէի ուզում փող տալ այդպիսի կոռումպացված մի երկրի», -ասել է Թրամփը:

Ըստ Միացյալ Նահանգների ղեկավարի, նա ապասառեցրել է օգնությունը Ուկրաինային ՝ Հանրապետական կուսակցության սենատոր Ռոբ Պորտմանի անձնական խնդրանքից հետո:

ԱՄՆ առաջնորդը նաև ավելացրել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ օգնեն Ուկրաինային, քան Վաշինգտոնը:

«Ես ատում եմ այն, երբ ԱՄՆ միակ երկիրն է, որ փող է տալիս», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախքան Զելենսկուն զանգելը Թրամփը կարգադրել էր սառեցնել ֆինանսական օգնությունը Ուկրաինային: Նշենք, որ այդ զրույցը դարձել է Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի հիմք՝ հայտնի դառնալով «Ուկրաինագեյթ» անունով, որի ժամանակ Թրամփը Զելենսկու հետ խոսել էր 2020-ի նախագահական ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի մասին։

Նշվում է, որ Հանթեր Բայդենը Ուկրաինայի խոշորագույն մասնավոր գազային ձեռնարկություններից Burisma Group-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել, որը Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ Կիևից պահանջել է խիստ հակակոռուպցիոն քաղաքականություն ու պահանջել է գլխավոր դատախազի հրաժարականը, որը, ի թիվս այլի, հետաքննում էր նաև Burisma-ի գործունեությունը։

 

Placeholder
Թրամփը Ուկրաինան անվանել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը