Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը
Սպորտ
16:16 08/10/2019
Հայաստան

Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը

Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից:

«Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը»,-նշում են ֆեդերացիայից։

Placeholder
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը