ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ
Կրթություն, գիտություն
17:56 10/10/2019

ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն բուհի ղեկավարության։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից եղել է նախաձեռնություն՝  հանդես գալ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը: Հայտարարությանը միացել են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական ստորաբաժանումների ավելի քան 350 աշխատակիցներ, այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները: Նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք և վերահաստատում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են և հետևողականորեն կյանքի են կոչվելու:

Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա:

Կոչ ենք անում և հորդորում բոլոր շահառուներին, զանգվածային լրատվության միջոցներին և բոլոր նրանց, ովքեր կարևորում են բարեփոխումների ընթացքը, ձեռնպահ մնալ մեր համալսարանը շարունակաբար ցնցումների ենթարկելու անընդունելի և ապակառուցողական գործելաոճից»:

Placeholder
ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ