Գալոյանը ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին է դիմում՝ իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու խնդրանքով
Կրթություն, գիտություն
17:29 11/10/2019
Հայաստան

Գալոյանը ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին է դիմում՝ իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու խնդրանքով

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը, ցավոք, որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»:

Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված:

Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով:

Հայցում եմ նաև 008 մասնագիտական խորհրդի և ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար, տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա և վնասում են բուհում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»։

Placeholder
Գալոյանը ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին է դիմում՝ իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու խնդրանքով