Իրանցի կանայք 40 տարվա մեջ առաջին անգամ կարողացել են այցելել ֆուտբոլային հանդիպման
Սպորտ
09:33 11/10/2019
Աշխարհ

Իրանցի կանայք 40 տարվա մեջ առաջին անգամ կարողացել են այցելել ֆուտբոլային հանդիպման

Իրանցի երկրպագուհիները ներկա են եղել Իրան-Կամբոջա (14:0) աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպմանը։ news.ru-ի հաղորդմամբ, կանանց համար  հատկացվել է 3500 տոմս, որը վաճառվել է մի քանի րոպեում օն-լայն վաճառքում հայտնվելուց հետո։ Ընդհանուր առմամբ, Թեհրանի մարզադաշտում 75 հազար մարդ է տեղավորվում։

Իրանում կանանց արգելված է  գնալ մարզադաշտ, որտեղ խաղում են տղամարդիկ, 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո։ Ֆուտբոլի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կանայք ֆուտբոլ դիտելու համար  կերպարանափոխվել են՝ կրելով տղամարդու հագուստ։
Իրանում  կանանց  մուտքը մարզադաշտ թույլատրելու համար պայքարը ակտիվացել էր սեպտեմբերի  կեսերից, երբ երկրպագուհին, ում սպառնում էր ազատազրկում մարզադաշտ հայտնվելու համար, ինքնահրկիզվել էր։ ՖԻՖԱ-ն պնդել է վերացնել արգելքը։


 

Placeholder
Իրանցի կանայք 40 տարվա մեջ առաջին անգամ կարողացել են այցելել ֆուտբոլային հանդիպման