Դենիս Տենի հուշամրցաշար. Անաստասիա Գալուստյանը 6-րդն է
Սպորտ
15:35 12/10/2019
Հայաստան

Դենիս Տենի հուշամրցաշար. Անաստասիա Գալուստյանը 6-րդն է

Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարի ազատ ծրագրում հավաքեց 100.19 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկն է եղել նոր մրցաշրջանում: Ազատ ծրագրից հետո Գալուստյանը 5-րդ տեղում է:

Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի հուլիսին մահացել էր 25 տարեկանում: Ալմաթիում չարագործները փորձել էին թալանել ղազախ գեղասահորդի մեքենան և դանակի հարված էին հասցրել նրան: Դենիս Տենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Placeholder
Դենիս Տենի հուշամրցաշար. Անաստասիա Գալուստյանը 6-րդն է