Մարզպետի «բարձր» կարծիքը ոստիկանության մասին
Քաղաքական
12:22 12/10/2019
Հայաստան

Մարզպետի «բարձր» կարծիքը ոստիկանության մասին

«Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը`  պատասխանելով հարցին, թե ինչու՞ նախկին հանրապետականներ ներկայիս իշխանությանն օրոք նշանակվեցին պաշտոնների։

Լրագրողները օրինակ բերեցին Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի նշանակվելու փաստը։
Մարզպետի խոսքով՝ Հունան Պողոսյանը ՀՀԿ անդամ չի եղել. «Նա եղել է ոստիկան, սպա, գեներալ և դա պետք չէ կապել Հանրապետական կուսակցության հետ»։

Դիտարկմանը, թե իրենք նախկինում պնդում էին հակառակը,  թե ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանն ասաց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունն այսօր մեր ուժն է»:

Placeholder
Մարզպետի «բարձր» կարծիքը ոստիկանության մասին