Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
Սպորտ
12:34 14/10/2019
Հայաստան

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):

Հիշեցնենք՝ Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։

Հայաստանի ազգային հավաքականն արդեն  Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում է։  Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում:

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի  «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ Հայաստանի ընտրանու նախախաղային մարզումը:

Հոկտեմբերի 12-ին` Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով:
 

Placeholder
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը