Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ
Սպորտ
18:32 16/10/2019

Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ

Երևանի «Փյունիկը» Թվիթերում հետաքրքիր գրառում է կատարել՝ իտալական «Ռոմային» առաջարկելով ընկերական խաղ անցկացնել:

««Ռոմա», ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի նախկին ու ներկա թիմերի միջև ընկերական խաղ անցկացնելու մասին:

Ryanair, շնորհակալ ենք սա հնարավոր դարձնելու համար»,- ասվում է երևանյան ակումբի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020-ից թռիչքներ կիրականացնի Երևանից և Գյումրիից եվրոպական մի շարք ուղղություններով:

Մասնավորապես, հունվարի 14-ից թռիչքներ կիրականացվեն Երևանից Հռոմ և Միլան: Տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո:

Placeholder
Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ