The Independent-ն ընտրել է  21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին
Սպորտ
09:44 23/10/2019
Աշխարհ

The Independent-ն ընտրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին

The Independent-ի վարկածով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին  ճանաչվել է  21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, լավագույն խաղացողներին ընտրել են հրատարակչության լրագրողները։ Քվեարկության ժամանակ նրանք հաշվի են առել ֆուտբոլիստի հմտություններն ու այդ հմտությունների փաստացի կիրառումը, մակարդակը, որին հասել է մարզիկը, նրա ազդեցությունը մրցակցության վրա, նաև խաղացողի հասած հաջողությունները։

Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, երրորդում՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավին։ 

Լավագույն տասնյակում են բրազիլացիներ Ռոնալդինիոն, Ռոնալդուն, Կական, իսպանացի Անդրես Ինյեստան, ֆրանսիացիներ Զինեդին Զիդանն ու Թիերի Արին, նաև իտալացի Ֆաբիո Կաննավարոն։

Placeholder