Շախմատ՝ երեկ նորվեգացիներին, այսօր խորվաթներին
Սպորտ
21:03 25/10/2019
Աշխարհ

Շախմատ՝ երեկ նորվեգացիներին, այսօր խորվաթներին

Բուխարեստում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց  Խորվաթիայի հավաքականին:

Մեր տղաներից  հաղթանակներ տարան Արման Փաշիկյանն ու Լևոն Արոնյանը,-գրում է armsport-ը։

Իսկ երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել էր նորվեգացիներին:

Ֆրանսիայի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանի ընտրանուն: Ֆրանսիացիների կազմում հանդես է գալիս մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը: Վերջինս, այսօր, իր պարտիան ավարտեց ոչ-ոքի :

Placeholder
Շախմատ՝ երեկ նորվեգացիներին, այսօր խորվաթներին