Հովհաննես Մխիթարյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում
Սպորտ
19:02 30/10/2019
Աշխարհ

Հովհաննես Մխիթարյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը չկարողացավ մեդալ նվաճել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Սադովիկին, իսկ երկրորդում 2։5 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Գանկհույակ Գանբատարին և լքեց պայքարը:

Հովհաննես Մխիթարյանը հոկտեմբերի 29-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 0։5 հաշվով պարտվել էր իրանցի Քամրան Ղասեմպուրին։ Քանի որ Իրանի ներկայացուցիչը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի հոկտեմբերի 30-ին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

 

Placeholder
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում