Ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների ժամանակացույցը հայտնի է
Սպորտ
19:12 31/10/2019
Հայաստան

Ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների ժամանակացույցը հայտնի է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին։ Եզրափակիչ գոտեմարտերը նախատեսված են անցկացնել նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-4-ը նույն վայրում: Մրցումները դեկտեմբերի 3-ին կմեկնարկեն ժամը 10։00-ին։ Եզրափակիչները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Placeholder
Ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների ժամանակացույցը հայտնի է