Լոռեցյան. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը դեռ քննարկվում է
Սպորտ
15:46 01/11/2019
Հայաստան

Լոռեցյան. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը դեռ քննարկվում է

«Դեռ չի հրապարակվել Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրության կարգը: Ապահովելու ենք առավելագույն արդարություն, անաչառություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ  Լոռեցյանը՝ պատասխանելով հարցին, թե լավագույն մարզիկների ընտրության կարգի մեջ փոփոխություն լինելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ sms քվեարկությունը բացասաբար է ազդում ճիշտ ընտրության վրա:

Փոխնախարարը նշեց, որ իրենք էլ նմանատիպ կարծիք լսել են, sms ընտրության հետ կապված մտահոգություններ են հնչել:

«Այս պահին քննարկման փուլում է»,- ասաց Գևորգ Լոռեցյանը:

Placeholder
Լոռեցյան. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը դեռ քննարկվում է