ԱՄԷ դեսպանը կարևորել է համագործակցությունն Արևելագիտության ֆակուլտետի հետ
Կրթություն, գիտություն
17:46 06/11/2019
Հայաստան

ԱՄԷ դեսպանը կարևորել է համագործակցությունն Արևելագիտության ֆակուլտետի հետ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում կազմակերպել է քննակում «Երկխոսություն հանդուրժողականության մասին» խորագրով:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ նպատակն  է ամրապնդել ԱՄԷ-ի դերը որպես հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք՝ ընդգծելով էմիրաթական իշխանության պատրաստակամությունը ողջ աշխարհում բարգավաճում ու խաղաղություն հաստատելու գործում։

ԱՄԷ դեսպանը կարևորել է համագործակցությունն Արևելագիտության ֆակուլտետի հետ և հայտնել, որ Շարժայի համալսարանը հետաքրքրություն է ցուցաբերել ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ, հատկապես ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելով։ Ապա անդրադարձել է ԱՄԷ-ում հանդուրժողականության քաղաքականությանը՝ նշելով, որ այն սկիզբ է առել երկրի հիմնադիր Շեյխ Զայեդի գաղափարախոսությունից և համարվում է ժողովուրդների երջանկության, երկրների կայունության և հասարակությունների կառուցման հիմնական արժեքը, ինչպես նաև կարևորել է դրա դերը մշակույթների, ազգերի, կրոնների միջև փոխըմբռնման,  ծայրահեղականության բացառման և բազմակարծության խթանման մեջ։

Քննարկման ընթացքում դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ Սալամին ներկայացրել է ԱՄԷ-ում հանդուրժողականության դրույթներն ու ռազմավարությունը, «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում կազմակերպված միջոցառումները։

 

Placeholder
ԱՄԷ դեսպանը կարևորել է համագործակցությունն Արևելագիտության ֆակուլտետի հետ