Բուխարեստում մեկնարկեց Grand Chess Tour արագ և կայծակնային մրցաշարը
Սպորտ
10:51 07/11/2019
Հայաստան

Բուխարեստում մեկնարկեց Grand Chess Tour արագ և կայծակնային մրցաշարը

Նոյեմբերի 05-ին Բուխարեստում մեկնարկեց Grand Chess Tour արագ և կայծակնային մրցաշարը, որին, ի թիվս այնպիսի հանրահայտ շախմատիստների, ինչպիսիք են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը, մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։ 

«Առաջին օրվա արդյունքներով Լևոն Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր, իսկ լրացուցիչ միավորներով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Հայ գրոսմայստերին մաղթում ենք ամենայն հաջողություն Բուխարեստի մրցաշարում»,-գրել է դեսպանն ու նկարներ հրապարակել։

Placeholder
Բուխարեստում մեկնարկեց Grand Chess Tour արագ և կայծակնային մրցաշարը