Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա
Սպորտ
13:16 13/11/2019
Հայաստան

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա, որտեղ նոյեմբերի 13-ից 19-ը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման խմբային փուլին:

Մեր թիմի մրցակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:

Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 13-ին Անթալիայում հանդիպելու է Թուրքիայի հավաքականի հետ, նոյեմբերի 16-ին Բուլղարիայի, իսկ նոյեմբերի 19-ին Չեռնոգորիայի ընտրանիների հետ: 

Ինչպես հայտնում է ermenihaber-ը, Թուրքիա- Հայաստան խաղը մեկնարկելու է ժամը 17:00-ին: 

Placeholder
Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա