Վարդան Ոսկանյան. Նման թափթվածությամբ հեռուն չենք գնա
Համացանց
13:04 13/11/2019
Տարածաշրջան

Վարդան Ոսկանյան. Նման թափթվածությամբ հեռուն չենք գնա

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրել փաստին, որ ադրբեջանցի լրագրողի հարցը լսելու ընթացքում գրիչ փնտրող վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջինը գրիչ առաջարկեց հենց լրագրողը։

«Հայաստանի վարչապետը Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցերը գրառելու համար բավական ժամանակ գրիչ է փնտրում, և այդ գրիչը նրան տալիս է նույն ադրբեջանցին՝ ասելով, թե նվեր է Ադրբեջանից։

Հետաքրքիր է իմանալ, իսկ վարչապետին ուղեկցող մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել մեր պետությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար։

Միգուցե փոքր հարց է, բայց, ըստ իս, պետական պատկան կառուցակարգերի անկազմակերպության անուղղակի ցուցիչ, իսկ նման անկանոնությամբ և թափթվածությամբ հեռուն չենք գնա»,-գրել է Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութում այդ պահը՝ առաջին րոպեի ընթացքում է։

Placeholder
Վարդան Ոսկանյան. Նման թափթվածությամբ հեռուն չենք գնա