Կենսաթոշակառուների բողոքով  «Հայփոստի» բաժանմունքի աշխատակազմը կփոխվի
Օրվա թեմա
11:07 15/11/2019
Հայաստան

Կենսաթոշակառուների բողոքով «Հայփոստի» բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի Սարի թաղի՝ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Ինչպես հիմնավորում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է:

Խոսքը մասնավորապես վերաբերում է  կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառույի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին։

«Համատեղ իրականացված ստուգման  արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նշենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հիմնական գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու»,-նշում են նախարարությունից։

 

Placeholder
Կենսաթոշակառուների բողոքով «Հայփոստի» բաժանմունքի աշխատակազմը կփոխվի