Աբրահամ Խաշմանյան. Մենք  արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
Սպորտ
10:00 16/11/2019
Հայաստան

Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը

Նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի իններորդ տուրի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղային մամուլի ասուլիսում ասաց. «Նվիրվածության առումով տղաները արեցին այն, ինչ կարող էին անել՝ առավելագույնս նվիրվեցին թե անհատապես , թե ՛ ամբողջ թիմով: Բայց որակական առում զիջեցինք մրցակցին: Բավականին լավ կարծիք ունեինք նրանց մասին, ու այսօր, իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված ու կազմակերպված հավաքական ունեն: Մրցակիցն առավելություն ուներ,  նրանց հաղթանակն օբյեկտիվ էր»:

Նա նշեց, որ իրենք այսօր արեցին այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը, բարձր որակ ունեցող շատ խաղացողները այս խաղին չէին մասնակցում:

«Բնական է՝ ցանկացած պարտությունից արդարացում չկա: Մենք փորձում ենք ամեն ինչ ռեալ տեսնել ու ռեալ գնահատել: Արդարանալու խնդիր չեմ տեսնում»,- ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Աբրահամ Խաշմանյանը չի կարծում, որ  հավաքականը պաշտպանողական մարտավարություն էր ընտրել. «Փորձում էինք առավելագույն կազմակերպված լինել պաշտպանությունում, փակել բոլոր գոտիներն ու արագ գրոհների շնորհիվ կազմակերպել մեր գրոհները: Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ապա հաշվից ելնելով՝ մրցակցին էլ զիջեց մեզ տարածությունները: Փորձել էինք բալանսավորված խաղալ: Մրցակիցը 100 տոկոսանոց գոլային պահեր ստեղծեց ոչ միայն առաջին, այլև երկրորդ կեսում»:

Placeholder
Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը