Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը
Սպորտ
12:00 18/11/2019
Հայաստան

Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Իտալիայի դեմ խաղում գործելու է հինգ պաշտպանով, այլ ընտրություն էլ չունեն նման իրավիճակում: Իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա նշել է, որ իրավիճակը բոլորին էլ հայտնի է, թե ինչքան կադրային կորուստներ ունենք:

«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը, մեծագույն խաղացող է եվրոպական մակարդակում:  Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես բաց են թողնելու այս խաղը»,- ասաց Ա. Խաշմանյանը։

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին:

Placeholder
Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը