Դասը վարում է սպան
Կրթություն, գիտություն
18:48 19/11/2019
Հայաստան

Դասը վարում է սպան

«Դասը վարում է սպան» ծրագրի շրջանակներում 3-րդ զորամիավորման սպաներն այցելել են Լոռու մարզի Գուգարքի հանրակրթական դպրոց, մասնակցել նախնական զինվորական պատրաստության դասին, ավարտական դասարանի աշակերտների հետ անցկացրել պարապմունք` զինվորական երդման, զինվորական կարգապահության և ԶՈՒ առօրյան  թեմաներով:

ՊՆ-ից նաև հայտնում են, որ  2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

Անձնակազմի գործնական հմտություններն ու ունակությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել հրաձգային տարբեր զինատեսակներից:

Իսկ զինծառայողների պատրաստվածությունն ստուգելու և մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով   1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մեքենավարման գործնական պարապմունքներ:

Placeholder
Դասը վարում է սպան