Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարինե Դիլբարյան. Ի սկզբանե նկատելի էր, որ Արայիկ Հարությունյանը բարեկամական դիրքորոշում չուներ
«Նախարարի հետ դասախոսների հանդիպումը բազմաթիվ տարակարծություններ առաջ բերեց, տարբեր գնահատականների տեղիք տվեց, երևի ունեցավ նաև դրական կողմեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Նրա խոսքով, դրանցից մեկն այն էր, որ նախարարն ասել է՝ 15 օր հետո օրինագծի հիմնական տարբերակը կներկայացվի e-draft-ում, նաև պարզվեց, որ նախարարությունն ինչ-որ փոփոխություններ է կատարել նախագծում: Նարինե Դիլբարյանի խոսքով, ի սկզբանե նկատելի էր, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպմանը լարված էր, բարեկամական դիրքորոշում չուներ:
«Հանդիպումը վերածվեց երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և «Իմ քայլի» միջև խոսքամարտի, որը պատեհ չէր, բայց, կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք ուզում էինք բարձրաձայնել, բարձրաձայնել էինք։ Բոլոր մտահոգող հարցերը բոլոր կողմերից հնչեցին: Միմյանց հետ ճակատամարտի դուրս չենք եկել, մեր խնդիրն է պաշտպանել համապետական նշանակություն ունեցող հարցերը»,- ասաց նա:
Նախ կարծում եմ, որ փոփոխությոններ կլինեն, դռները փակված չեն: Միաժամանակ ընդգծեց, որ մնում է այն համոզմանը, որ Հայոց լեզուն պետք է լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Դասախոսն առաջարկեց կառավարությունը, որդեգրել ավելի ջերմ կառուցողական վերաբերմունք և ավելի տեղեկատվական:
Ն. Դիլբարյանն ասաց, որ իր ելույթում էլ նշել է, որ պետք է ունենալ մշակված պետական հայոց լեզու:
«Դա միայն բանասերների խնդիրը չէ, այլ պետության, պետության լիազոր մարմիններին խնդիրն է, որը պետք է լուծենք համատեղ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, մասնավորապես, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելուց: