Եվրասիական լիգա. «Արագածը» հաղթել է «Ուրարտուին»
Սպորտ
18:45 20/11/2019
Հայաստան

Եվրասիական լիգա. «Արագածը» հաղթել է «Ուրարտուին»

Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երրորդ տուրի առաջին խաղում «Արագածը» լարված պայքարում 86:79 հաշվով հաղթել է «Ուրարտուին»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դարիուս Կլարկը, որն «Ուրարտուի» կազմում վաստակել է 30 միավոր։

Սա «Արագածի» երկրորդ հաղթանակն էր Եվրասիական լիգայում: «Ուրարտուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և ղազախական «Բարսի Ատիրաուն» տարել են մեկական հաղթանակ:

Եվրասիական լիգային մասնակցում են նաև Բորիսֆեն (Բելառուս) և ՄԳԱՖԿ (Ռուսաստան) ակումբները, որոնք դեռ չեն սկսել պայքարը:

Placeholder
Եվրասիական լիգա. «Արագածը» հաղթել է «Ուրարտուին»