«Արսենալը» մտադիր է հեռացնել Էմերիին
Սպորտ
20:21 25/11/2019
Աշխարհ

«Արսենալը» մտադիր է հեռացնել Էմերիին

Լոնդոնյան «Արսենալի» սեփականատերերը պատրաստ են թիմի մարզչական պաշտոնում փոփոխություն կատարել: Ներկայիս գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կորցրել է ղեկավարների շրջանում վստահությունը ԱՊԼ-ի 13-րդ «Սաութհեմփթոնի» հետ 2-2 հաշվիչ հետո:

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Արսենալի» ղեկավարության կարծիքով, իսպանացի մասնագետի  գլխավորությամբ  ֆուտբոլիստները շատ վատ խաղ են ցուցադրում: Եթե նախկինում նրանք քննարկում էին Էմերիի հնարավոր հրաժարականը մրցաշրջանի վերջում, ապա հիմա են ստիպված նրան փոխարինող գտնել:

«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում հավանական թեկնածուներն էին Մասիմիիանո Ալեգրին, Միկել Արտետան  և Մաուրիսիո Պոչետինոն: Նշվում, որ «Արսենալի» ղեկավարներին չի հաջողվել նրանցից որևէ մեկի հետ գալ համաձայնության,  նրանք քննարկում են հրավիրել որպես ժամանակավոր մարզիչ Ֆրեդի Յունգբերգին կամ Սթիվ Բոուլդին:

Placeholder
«Արսենալը» մտադիր է հեռացնել Էմերիին