Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի իրականացման համար կառավարությունը սուբվենցիա է տրամադրել
Հասարակություն
15:30 26/11/2019
Հայաստան

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի իրականացման համար կառավարությունը սուբվենցիա է տրամադրել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում տեղադրվելիք  քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է սուբվենցիա: Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը:

Նա նշեց, որ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 միլին 281 դրամ, որից հետո, ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 միլիոն դրամ արձանի տեղադրման արժեքն է:

Նշենք, որ ավագանու նիստում ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հ. 148-Ա որոշման մեջ «Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով նախագիծը:

Ա. Սեդոյանն ասաց, որ նախաձեռնությունը եղել է ընտանիքի կողմից, աջակցություն ստացել է կառավարության կողմից:

Placeholder
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի իրականացման համար կառավարությունը սուբվենցիա է տրամադրել