Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ովքե՞ր են այսօր խոսում վիրավորելուց։ Այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրա հիմքում են կանգնած եղել»,-դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Լրագրողը հիշեցրեց, որ Սարգիս Քլոյանը նիստի ժամանակ դիմել է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինը խոսի Լևոն Քոչարյանի հետ ու աջակիցներին հորդորի, որ իրենց չվիրավորեն։
«Կարծիք է ձևավորվել, որ աջակիցներին ասող-չասողը ես եմ, այդպես չէ։ Երկրորդը հենց այսօր դատարանի շենք մտնելուց ինձ վիրավորեցին նրանց աջակիցները, ես ոչ պատասխանում եմ, ոչ էլ»,-ասաց Քոչարյանի որդին։
Նա նկատեց, նույնիսկ մեղադրանքում մարդասպանության մասին չկա, բայց իր հոր հասցեին վանկարկում են՝ մարդասպան։
«Բա որ մենք խոսենք վիրավորանքներից, թե մեզ ինչ ձևով են փորձում վիրավորել, թե ինչ կարգի ստեր ու հերյուրանքներ են փորձում տարածել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես հորդորում եմ բոլորին, ում մոտ իմ խոսքն արժեք կունենա, չվիրավորել»,-ասաց նա։