Մեսսին 6-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»
Սպորտ
11:01 03/12/2019
Աշխարհ

Մեսսին 6-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»

Փարիզում France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակին է արժանացել «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լավագույն խաղացող Լիոնել Մեսսին:
Մեսսին իր կարիերայի ընթացքում արդեն 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին: sport.ru-ի հաղորդմամբ, այդ ցուցանիշով, նա գերազանցել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Վարկանշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է «Լիվերպուլի»  և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը: Երրորդ հորիզոնականում է Կրիշտիանու Ռոնալդու:

 

Placeholder
Մեսսին 6-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»