Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է
Մշակույթ
13:11 03/12/2019
ԼՂՀ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է «Արցախի պատմությունը և մշակույթը: Աշխարհի թանգարանները» խորագրով միջշրջանային բրեյ-ռինգ:

«Արցախպրես»-ը գրում է, որ խաղին  մասնակցել  են  Ստեփանակերտի,  Հադրութի,  Մարտունու, Մարտակերտի, Շուշիի   և   Ասկերանի  շրջանի  Նորագյուղ  համայնքների   6   թիմեր: Խաղը  բաղկացած  է   երեք  փուլից.    յուրաքանչյուր  փուլում  հնչել  է    12  հարց՝  ընդհանուր  առմամբ՝   36: 

 Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի   ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանն  ասել է, որ  թանգարանի  հիմնադրման  80-ամյակին   նվիրված    կազմակերպվել  է  մի  շարք   միջոցառումներ.  բրեյ-ռինգը   հանդիսանում  է  դրանց  ամփոփումը:

«Խաղն  իր  մեջ     ամբողջացնում  է    երկու  կարևոր     նպատակ: Առաջին՝    հանրության    լայն   շրջանակների    ուշադրությունը  հրավիրել   Արցախի   պատմության  լուսաբանմանը: Վստահ  ենք,  որ  Արցախի  պատմության, մշակույթի   ուսումնասիրությունը   և  հայրենաճանաչությունը   հանդիսանում     են   մեր  ինքնության   պահպանման   կարևորագույն  երաշխիքը՝   նպաստելով   երիտասարդների   շրջանում  ազգային   արժեքների, գաղափարների    պահպանությանը  և  ամրապնդմանը, գիտելիքի   խորացմանն  ու   ինտելեկտի    բարձրացմանը: Եվ  երկրորդ՝   կարևորել   թանգարանային   գործունեության   էությունը, բարձրացնել    հետաքրքրությունը   թանգարանների   նկատմամբ  և  խրախուսել   հանրության  մեջ   «թանգարան  այցելու  մշակույթի»   ձևավորումը»,-  մասնավորապես  ասել  է     Գ. Աբրահամյանը:

Նա նշել է, որ  թանգարանի  ստեղծման  80  տարիների   ընթացքում    ունեցել  են  մի  շարք  ձեռքբերումներ,  մեծ  թվով    օտարերկրյա    և  տեղացի    այցելուներ:  2018  թվականի  համեմատ  2019  թվականին թանգարանի  այցելուների  թիվն  աճել  է  7000-ով:  
 

Placeholder
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է