Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են
Սպորտ
09:51 07/12/2019
Աշխարհ

Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են

Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողությանն անշլագ է սպասվում: Միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում:
Շվեյցարիայի մշակույթի և ավանդույթների մասին պատմվող բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին Vaudoise մարզապալատում, որը հյուրընկալում է 8000 հանդիսական: ՀԱՕԿ հաղորդմամբ, բացման արարողության տոմսերի գինը 59-99 շվեյցարական ֆրանկ է: Ներկայացվել է նաև Խաղերի պաշտոնական երգը՝ «Start now» («Սկսիր հիմա»):

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Placeholder
Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են