Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Հասարակություն
17:22 09/12/2019
Հայաստան

Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ

Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: 

«Սա կապում ենք  լայվերի հետ, որովհետև  շատ հաճախ պետական մարմինների այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են հասարակայնության և  մամուլի հետ կապերով,  հույսը դնում են նրա վրա, որ շեֆերը հեսա կմտնեն Ֆեյսբուք կամ ժամանակակից այլ  տեխնոլոգիաներ օգտագործելով՝ ինչ-որ պետք է ասել, կասեն, անտեսվում է կարևոր տեղեկատվությունը կայքերում տեղադրելու,  հանրությանը տրամադրելու կամ հարցումներին հնգօրյա ժամկետում պատասխանելու  անհրաժեշտությունը: Պատասխանները  կամ սպառիչ չեն լինում, կամ ֆորմալ բնույթ են կրում: Դժգոհություններն ավելացել են, լուրջ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա»,- նշեց նա:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ պետության առաջին դեմքերից պետք է սկսվի տեղեկատվության ազատությունն էլ, թափանցիկությունն էլ, հաշվետվողականությունն էլ հասարակության առջև:

«Հետհեղափոխական Հայաստանին ուղղակի հարիր չէ, երբ պետության  առաջին երեք դեմքերի գնումները մնում են պետական գաղտնիք: Պետության առաջին երեք դեմքերի գոնե ամենապակասն արարողակարգային գնումները  չպետք է լինեն պետական գաղտնիք, պետք է լինեն բաց: Թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը չի լինում առանց պետության առաջին երեք դեմքերի»,- ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: 

Placeholder
Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ