«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Սպորտ
18:50 14/12/2019
Աշխարհ

«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին

Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի հետ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով gazeta.ru-ին։

Նշվում է, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ 2020 թվականի հունվարին: Երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են փոխոխություն, այնպես որ ակումբների միջև բանակցությունները շարունակվում են:

Պարեդեսը 2019 թվականի հունվարին է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ից տեղափոխվել «ՊՍԺ»: Այս կազմում նա անցկացրել է 34 հանդիպում՝ խփելով 2 գոլ:

Ջանը 2018 թվականի հուլիսին անգլիական «Լիվերպուլ»-ից  տեղափոխվել է  «Յուվենտուս»: Այս կազմում նա անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Placeholder
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին