Պուգաչովան հրաժարվել է մասնակցել ամանորյա  «Огонек»-ներին
Մշակույթ
10:52 17/12/2019
Աշխարհ

Պուգաչովան հրաժարվել է մասնակցել ամանորյա «Огонек»-ներին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Ալլա Պուգաչովան ելույթ չի ունենա ամանորյա  երեկոյին ռուսական  հեռուստատեսությամբ: Ամանորյա  «Огонек»-ներում մասնակցությունից նրա հրաժարվելու մասին հայտնել է երգչուհու տնօրենը:

«Ալլա Բորիսովնան չի մասնակցելու ամանորյա «Огонек»-ներին»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է նրա ներկայացուցիչը:

Միաժամանակ նշվում է, որ Պուգաչովան այս տարի բավականին ակտիվ էր՝ հոբելյանական համերգ, «Առաջին ալիքի» համար հեռուստատեսային նկարահանումեր  և «Հենց այդ համերգը» ֆիլմի թողարկումը:

Լենտա.ռու-ն հիշեցնում է, որ անցած ամանորյա գիշերվա միջոցառմանը՝ 2019 թվականի հունվարի 1-ին, Ալլա Պուգաչովան մասնակցել է:

Placeholder
Պուգաչովան հրաժարվել է մասնակցել ամանորյա «Огонек»-ներին