Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնը պատրաստ է
Սպորտ
11:11 17/12/2019
Հայաստան

Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնը պատրաստ է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն,գրում է ՀԱՕԿ-ը։

«Օլիմպիական» ստադիոնում են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները:

Վերակառուցումից հետո ստադիոնը հյուրընկալում է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 

Placeholder
Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնը պատրաստ է