Հայկական «Նոր Տարվա Գոճի» ֆիլմը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցույթում է
Մշակույթ
13:25 21/12/2019
Հայաստան

Հայկական «Նոր Տարվա Գոճի» ֆիլմը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցույթում է

Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «Clermont - Ferrand intl short film festival 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում: Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ թվով 9193 ֆիլմից ընտրվել է միայն 80, այդ թվում նաև հայկական: 

Փառատոնն անցկացվելու է հունվարի 31-ից փետրվարի 8-ը ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքում:

Հիշեցնենք, որ 2017-ին ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի  «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: 

Placeholder
Հայկական «Նոր Տարվա Գոճի» ֆիլմը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցույթում է