«Իռլանդացին» հնարավոր է լինի Սկորսեզեի վեջին ֆիլմը
Մշակույթ
09:00 21/12/2019
Աշխարհ

«Իռլանդացին» հնարավոր է լինի Սկորսեզեի վեջին ֆիլմը

Հայտնի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն հնարավոր է համարել, որ վերջերս թողարկված իր «Իռլանդացի» ֆիլմը լինի վերջինը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա պատմել է The Guardian-ին տված հարցազրույցում: Սկորսեզեն նշել է, որ չգիտի, թե դեռ ինչքան  ժամանակ կարող է ֆիլմեր ստեղծել:

«Հնարավոր է, որ սա այդ ամենն է: Վերջին ֆիլմը»,- ասել է ռեժիսորը:

Նշենք, որ Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմը  ներկայացված է «Ոսկե Գլոբուս-2020»-ի մի քանի անվանակարգում: Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հենց «Իռլանդացին» ֆիլմի համար: 

Placeholder
«Իռլանդացին» հնարավոր է լինի Սկորսեզեի վեջին ֆիլմը