2019-ի ամենաբարձր վարձատրված գրողը
Մշակույթ
19:16 21/12/2019
Աշխարհ

2019-ի ամենաբարձր վարձատրված գրողը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն առավել հայտնի է  Հարի Փոթերի մասին վեպերի շարքով, 2019 թվականի ամենաբարձր վարձատրված հեղինակն է: Նա է գլխավորում Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրված գրողների վարկանշային ցուցակը:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս տարի նա ստացել է 92 միլիոն դոլար եկամուտ: Ներկա պահին  գրողը եկամուտների զգալի մասը ստացել է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թեմատիկ այգիներից, թատերական ներկայացումներից:

Երկրորդ տեղում է 2018-ի հաղթող Ջեյմս Պատերսոնը 70 միլիոն դոլար եկամուտով: 2018 թվականին «Նախագահը կորել է» գիրքը նա գրել է Բիլ Քլինթոնի  հետ համատեղ: Եռյակը եզրակափակում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման 36 միլիոն  դոլար եկամուտով: Նրա «Becoming. Իմ պատմություն» հուշագրությունը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով:
 

Placeholder
2019-ի ամենաբարձր վարձատրված գրողը