Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները
Մշակույթ
17:25 24/12/2019
Աշխարհ

Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները

Forbes  ամսագիրը կազմել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցուցակը: Առաջին տեղում է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ը (Անդրե Ռոմելլ Յանգ), որի ունեցվածքը կազմում է 950 միլիոն դոլար: Ռիա նովոստին գրում է, որ նա վերջին ալբոմը՝ «Compton», թողարկել է 2015 թվականին, բայց երաժիշտը հանդիսանում է Beats Electronics   աուդիոտեխնիկա արտադրող ընկերության համահիմնադիր  և 20 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր, որը 2014-ին գնել է  Apple-ը:

Երկրորդ տեղում է  ամերիկացի կանտրի-փոփ-կատարող Թեյլոր Սվիֆտը (825 միլիոն դոլար):  Եռյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն  685 միլիոն դոլար եկամուտով:

Ցուցակում են նաև U2-ը, Diddy-ին, Էլթոն Ջոնը, Jay-Z-ին, Փոլ ՄաքՔարթնին, Քեթի Պերրին և Լեդի Գագան:
 

Placeholder
Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները