Օլիմպիական խաղերի մանիֆեստը վաճառվել է աճուրդում
Սպորտ
20:12 24/12/2019
Աշխարհ

Օլիմպիական խաղերի մանիֆեստը վաճառվել է աճուրդում

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պյեր դե Կուբերտենի մանիֆեստի (ծրագրային դիմում) բնօրինակը վաճառվել է «Սոտբիս» աճուրդում, գրում է ՀԱՕԿ-ը:

Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդում մանիֆեստը վաճառվել է 8.8 միլիոն դոլարով: Աճուրդի սկզբնական գինը 500 հազար դոլար էր:

Պյեր դե Կուբերտենը մանիֆեստը գրել է 1892 թվականին: 14 էջից կազմված ձեռագիր նյութում, որը գրված է ֆրանսերեն, ֆրանսիացի արիստոկրատը ժամանակակից Օլիմպիական խաղերը ներկայացնելուց բացի, պատմում է այն մասին, որ ժողովուրդների միջև պայքարը պետք է լինի միայն սպորտում:

Ձեռագիրը նախկինում երբեք չէր ցուցադրվել հանրությանը, իսկ բարձրորակ կրկնօրինակը 2009-ին ցուցադրվել է Կոպենհագենում տեղի ունեցած օլիմպիական համաժողովի ժամանակ։

Placeholder
Օլիմպիական խաղերի մանիֆեստը վաճառվել է աճուրդում